Սպորտ
15:15 10/10/2019

Ռամոսը ցանկանում է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին ու Եվրոպայի առաջնությանը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է մասնակցել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնում է El Mundo-ն:

Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը նշում է.

«Եթե հնարավորություն ընձեռնվի գնալու Տոկիո, նրա համար մեծագույն ուրախություն կլինի»:

33-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ եթե իր մասնակցությունն ստացվի, ապա ինքը կհայտնվի 23 տարեկանից բարձր այն 3 ֆուտբոլիստների թվում, որոնց թույլատրված է ընդգրկել Օլիմպիական խաղերի հայտացուցակում:

Սակայն Տոկիոյի ճանապարհին Ռամոսի համար գլխավոր խնդիրը «Ռեալի» դիրքորոշումն է: «Արքայական ակումբը» հազիվ թե ցանկանա կորցնել իր ավագին 2020/21 մրցաշրջանի մեկնարկում. Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերի հնարավոր մասնակցության դեպքում Ռամոսը ստիպված կլինի բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ