fbpx
Սպորտ

Ռամոսը հայհոյել է մրցավարին. բախում է բռնկվել. AS

Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղի (0-0) ընդմիջման սուլիչից հետո Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհություն է հայտնել գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսին, հաղորդում է AS-ը:

Սիմեոնեին դուր չի եկել, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վիրավորել է մրցավարի օգնականներից մեկին, սակայն դրա համար ոչ մի պատիժ չի ստացել:

Ըստ աղբյուրի՝ Ռամոսը «շան տղա» է անվանել մրցավարին:

Այս ամենի հետևանքով հանդերձարան գնալու ճանապարհին փոքր բախում է բռնկվել։ Խաղից հետո Սիմեոնեն ասել է.

«Այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, մնում է խաղադաշտում։ Մրցավարի օգնականը գիտի, թե ինչ է ասել Ռամոսը»։

«Ռեալը», վաստակելով 15 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, «Աթլետիկոն» (14 միավոր) երրորդ տեղում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ