Սպորտ

Ռամոսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս մեկ այլ փուլին, հրաժեշտ կտամ ՊՍԺ-ին։ Այս մասին իր սոցցանցային էջերում գրել է Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը։

«Չգիտեմ, թե քանի տեղում կարելի է զգալ ինչպես տանը, բայց, անկասկած, ՊՍԺ-ն, երկրպագուներն ու Փարիզը նրանցից մեկն էին ինձ համար։ Շնորհակալ եմ երկու յուրահատուկ տարիների համար, երբ ես կարողացա խաղալ յուրաքանչյուր մրցաշարում ու տալ իմ ամենը: Ես կկանգնեմ նոր մարտահրավերների առջև, կհագնեմ այլ գույներ, բայց առաջին ու վերջին անգամ»,- հավելել է իսպանացի վետերանը։

Ռամոսը ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին։ Այս ընթացքում 2 անգամ դարձել է Ֆրանսիայի առաջնության, իսկ 1 անգամ սուպեր գավաթի հաղթող։ Իսպանացի պաշտպանի պայմանագիրը «փարիզցիների» հետ լրանում է այս տարվա հունիսի 30-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ