fbpx
Սպորտ
11:23 31/10/2019

Ռամոսը կրկնեց Մեսսիի գրանցած արդյունքը

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» մրցեց «Լեգանեսի» հետ։

Մադրիդյան ակումբը կարողացավ 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասի, որոնցից մեկը հեղինակեց թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը։

Սա Ռամոսի համար առանձնահատուկ գոլ էր, քանի որ դրա շնորհիվ նա դարձավ Լիոնել Մեսսիից հետո 2-րդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփում Իսպանիայի առաջնության 16 մրցաշրջաններում անընդմեջ։

Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալի» կազմում է 2005 թվականից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ