Մարկուս Ռաշֆորդը երկարաձգել է իր պայմանագիրը ««Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2023 թվականը, ինչպես նաև գործարք է կնքել այն ևս 12 ամսով երկարացնելու հնարավորության շուրջ:
Անգլիացին, անդրադառնալով պայմանագրի երկարաձգմանը, նշել է. ««Մանչեսթեր Յունայթեդը» ինձ համար դարձավ ամեն ինչ սկսած այն պահից, երբ ես 7 տարեկանում տեղափոխվեցի այստեղ: Այս ակումբն է ձևավորել ինձ և՛ որպես խաղացող, և՛ որպես անհատ, ուստի ինձ համար առավելություն է ամեն անգամ այս մարզաշապիկը կրելը:
Ցանկանում են շնորհակալություն հայտնել Օլեին և անձնակազմին այն ամենի համար, որ նրանք արել են ինձ համար, նրանք մարզիչների կատարյալ խումբ են:
Ես ամեն ինչ կտամ, որպեսզի օգնեմ այս ակումբին հասնել այնտեղ, որտեղ նա արժանի է և գրանցել այն հաջողությունները, որին մեր երկրպագուները արժանի են»: Հաղորդում է Goal.com-ը:
A new #MUFC contract for @MarcusRashford ✍️
— Manchester United (@ManUtd) July 1, 2019