ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում տեղի ունեցած ռասիստական սկանդալից հետո գրառում է կատարել Instagram-ում:
Ֆուտբոլիստը հրապարակել է իր լուսանկարը՝ այն ուղեկցելով Black Lives Matter («Սևերի կյանքերը կարևոր են») հայտնի կարգախոսով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ՊՍԺ – «Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպումը ընդհատվել էր 14-րդ րոպեին և չէր շարունակվել: Հանդիպման չորրորդ մրցավար, ռումինացի Սեբաստիան Չոլտեսկուն թուրքական թիմի սևամորթ խաղացողներից սենեգալցի հարձակվող Դեմբա Բային անվանել էր «սև տղա»։ Դրանից հետո երկու թիմերն էլ բոյկոտել էին խաղը և հեռացել հանդերձարան։
Նշենք, որ հանդիպումը կշարունակվի այսօր: Թիմերը խաղը կսկսեն 13-րդ րոպեից: Փարիզում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: