fbpx
Սպորտ

Ռասսելի մեջ տեսնում ենք Մերսեդեսի ապագա արշավորդի․ Տոտո Վոլֆ

«Մերսեդես»-ի գործադիր տնօրեն Տոտո Վոլֆը մեկնաբանել է «Ուիլիամս»-ի ավտոարշավորդ Ջորջ Ռասսելի հրավերը գերմանական ակումբի վարժանքներին, որոնք տեղի կունենան Աբու Դաբիում։ Բրիտանացին «Մերսեդես»-ի համար 3 փորձնական օր կանցկացնի դեկտեմբերին։

«Մենք հենց սկզբից Ջորջին ասել ենք, որ սա ստուգում չէ։ Մենք արդեն գիտենք, թե նա ինչերի է ընդունակ, և անկախ այս վարժանքներից՝ մենք նրանում տեսնում ենք «Մեսեդես»-ի ապագա ավտոարշավորդի։

Նա մաքուր արագություն, տաղանդ և մրցարշավային ինտելեկտ ունի։ Եթե վարորդը, լինելով սկսնակ, անուն է ձեռք բերում GP3-ում և Ֆորմուլա 2-ում, դա պատահականություն չի կարող լինել։ Քչերը կարող են պարծենալ սրանով, և նույնիսկ Ֆորմուլա 1-ում նրա ելույթները անթերի էին։

Վարժանքների նպատակը նրան ավելի շատ ինքնավստահություն հաղորդելն է։ Նա կարիք չունի ինչ-որ բան ապացուցելու։

Բացի դրանից՝ Ջորջը գործող պայմանագիր ունի «Ուիլյամս»-ի հետ»,-ասել է Վոլֆը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ