fbpx
Սպորտ

Ռաուլը մեկնաբանել է Կուբոյի տեղափոխությունը Մալյորկա

Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդի «Ռեալի» նորեկ Տակեֆուսա Կուբոն վարձավճարով տեղափոխվել է «Մալյորկա»։

«Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը, որի գլխավորությամբ Կուբոն հասցրել է ոչ միայն մարզվել, այլ նաև խաղալ, մեկնաբանել ճապոնացու՝ թիմը փոխելու որոշումը.

«Ես հաջողություններ եմ ցանկանում Կուբոյին «Մալյորկայում»։ Նրա հետ հաճելի էր «Կաստիլայում» աշխատելը, բայց նա առաջին թիմի ֆուտբոլիստ է»,-ասել է նա։

Ռաուլը խոսել է նաև ևս մեկ նորեկի՝ Ռոդրիգո Գոյեսի մասին։

«Ռոդրիգոն նույնն է, ինչ Կուբոն։ Նա առաջին թիմի ֆուտբոլիստ է, իսկ «Կաստիլյան» այստեղ է, որ օգնի առաջին թիմին ու երբ նա սկսի մեզ հետ խաղալ, մենք նրան ամեն հարցում կօգնենք»,-նշել է Ռաուլը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ