fbpx
Սպորտ

Ռայոլան Ռոմայի ղեկավարության հետ կքննարկի Մխիթարյանի ապագան

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» առաջատար խաղացողներից Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան առաջիկայում կհանդիպի հռոմեական ակումբի ղեկավարության հետ։

Այս մասին հայտնում է Messagero-ն։

Նշվում է, որ հանդիպման նպատակն է՝ քննարկել Մխիթարյանի ապագան ակումբում, ինչպես նաև նոր պայմանագրի պայմանները։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռոման» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել հայազգի ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառ։ Նոր պայմանագիրը կարող է լինել մեկ տարով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ