Մենք ռազբորկա չենք անում։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:
Նրա խոսքով՝ ռազբորկի տեղը Ազգային ժողովը չի, պարզապես մարդիկ կան, որ իրենք էսօր մեծամասնություն են, կարող են դահլիճում ճնշել դիմացինի այլախոհությունը:
«Բայց ճնշելու տեղը ստեղ չի, դուրս կա, հասարակություն կա»,-ասաց նա՝ հավելելով, որ կռիվ չի եղել։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Արման Բաբաջանյանի ելույթից հետ քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև։
Ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը․ վերջինս ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:
Իմքայլական պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին թույլ չտվեցին մոտենալ Բաբաջանյանին: ԲՀԿ-ականին զսպում էին ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արմեն Փամբուխչյանը:
