Սպորտ
23:15 30/06/2020

Ոչ ռասիզմին. Formula 1-ի բոլիդի նոր գունավորումը

Գերմանական Mercedes ընկերությունը հայտնել է Formula 1-ի 2020 թվականի բոլիդի նոր գունավորումը: Լուիս Հեմիլթոնը և Վալտեր Բոտասը մրցումներին մասնակցելու են սև բոլիդներով:

«Ներկայացնում ենք մեր մեքենայի նոր գունավորումը: Սա նշան է, որ ռասիզմը տեղ չունի մեր կյանքում: Մենք հարգում ենք բազմազանությունը. դա մեր թիմի գլխավոր գաղափարներից մեկն է»,- ասված է հայտարարության մեջ:

Հուլիսի 5-ին Ավստրիայում նախատեսվում է սկսել Formula 1-ի մրցաշրջանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ