Առողջապահություն

Ռազմաբժշկական հիմնարկները ծրագրում են հավելյալ եկամուտ ապահովել

Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունները կանխատեսում են, որ 2019 թվականի ընթացքում բուն ռազմական գործառույթներին կից վճարովի բժշկական ծառայությունների տրամադրման միջոցով ապահովելու են 100 միլիոն դրամ եկամուտ։ Այս մասին հայտնի է դառնում կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներից մեկի հիմնավորման մեջ։

Խոսքը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի, ինչպես նաև Երևանի, Զանգեզուրի, Լոռու, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալներների մասին է։

Արտաբյուջետային եկամուտներն այսօրվա որոշմամբ չեն մուտքագրվի բյուջե, այլ կտրամադրվեն հենց այդ բուժհիմնարկներին, մինչև 68 տոկոսը՝ անձնակազմի խրախուսման համար, առնվազն 32 տոկոսը՝ նոր սարքավորումներ ու դեղամիջոցներ գնելու համար։

Աղբյուրը՝ shantnews.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ