fbpx
Աշխարհ

Ռազմական գործողություն Եմենում․ արաբական կոալիցիայի նոր քայլերը

Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում «ռազմական օբյեկտների» դեմ ռազմական գործողություն է սկսել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

Կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ Մալիքի խոսքով՝ գործողությունը համապատասխանում է միջազգային իրավունքին, և խնդրել է քաղաքացիական անձանց հեռու մնալ գործողության թիրախ հանդիսացող օբյեկտներից: Կոալիցան հայտարարում է, որ թշնամական օբյեկտների ոչնչացումը նպաստում է ծովային նավագնացության ազատությանը:

Ավելի վաղ Թուրքի ալ Մալիքին հայտնել է, որ կոալիցիոն ուժերը խափանել են հուսիթ աշխարհազորայինների ահաբեկչական գործողությունը Կարմիր ծովի հարավում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, եմենցի ապստամբ հուսիթները ստանձնել են այն հարվածների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 14-ին հասցվել են Սաուդյան Արաբիայի Aramco նավթընկերության օբյեկտներին, սակայն Էր Ռիադը կարծում է, որ գրոհներն իրականացրել է ոչ թե Եմենը, այլ Իրանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ