fbpx
Աշխարհ

Ռազմական գործողությունները Սիրիայում հումանիտար մեծ վնասի կբերեն․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից և դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում:

«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ և ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը և բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման և Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,-ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թեհրանում նաև ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, և հիշեցրել են, որ Թեհրանը դեմ է Անկարայի գործողությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալների համաձայն՝ 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան։

Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ