fbpx
Զինված Ուժեր

Ռազմական համալսարանի կուրսանտները զորավարժարանում են

Մայիսի 18-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում», «Տանկային ստորաբաժանումների կառավարում» և «Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք:

Կուրսանտները մասնակցում են դաշտային տարբեր գործնական պարապմունքների: Մասնավորապես՝ «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտները կատարում են «Դասակի մարտական հրաձգություն հարձակման ժամանակ» վարժությունը:

Դաշտային ելքը կավարտվի հունիսի 1-ին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ