Զինված Ուժեր
17:10 25/12/2019

Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

Դեկտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է կրթօջախի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված գիտական կոնֆերանս՝ «Ռազմական համալսարանի գիտական և ուսումնական գործընթացում 25 տարվա նվաճումներ և զարգացման հեռանկարները» խորագրով:

Զեկուցումներով հանդես են եկել Ռազմական համալսարանի, Պաշտ­պա­նական ազգային հետազոտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչներ:

Քննարկվե­լ են Հայաստանի արդի մարտահրավերներն ու ռազ­մական սպառնալիքները, առաջարկվել պաշտպանական համակարգի, ռազմական գիտության և կրթության զարգացմանը միտված արդյունավետ լուծումներ, զինված ուժերի կիրառման, զարգացման և առաջավոր փորձի ներդրման ուղիներ:

Կոնֆերանսի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, լավագույն ելույթներով հանդես եկած զեկուցողները խրախուսվել են պատվոգրերով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ