fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային 700 մլն դոլար օգնության տրամադրման մասին

Հունիսի 1-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային 700 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության 11-րդ փաթեթի տրամադրման մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը` նշելով, որ այն ներառում է MLRS հրթիռային համակարգեր, ռադիոտեղորոշիչ ռադարներ, օդային հսկողության մի շարք ռադարներ, Javelin համակարգեր, հակատանկային զենքեր, լրացուցիչ հրետանի, արկեր, ինչպես նաև ուղղաթիռներ, զրահատեխնիկա։

«Հրթիռային համակարգերն ուկրաինական բանակը կօգտագործի «ուկրաինական տարածքում ռուսական ուժերի առաջխաղացումը հետ մղելու համար, բայց դրանք չեն օգտագործվի ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ», նշել է աղբյուրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ