fbpx
Զինված Ուժեր

Ապրիլյան պատերազմից հետո ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել. Տոնոյան

Այսօր` օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթել է, ասաց` դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել:

«Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Որպես պաշտպանության նախարար ես հաղթելու կողմնակիցն եմ: ՊՆ-ն շատ մանրամասն վերլուծություն է արել, շատ հարցերի պատասխաններ տվել է: Ընդ որում եղել է շատ մեծ ինքնաքննադատություն: Ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի մեր ինքնաքննադատությունը որոշակի ռումով կարող է հրապարակային դառնալ, որոշակի առումով՝ ոչ»,-ասաց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ