ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Շոյգուն և Հասանովը հեռախոսազրույց են ունեցել։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների հսկողության գոտում, իրավիճակի սրման հետ կապված հարցեր, դրա կայունացումը և Հարավային Կովկասում անվտանգության պահպանման ուղիները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։