Քաղաքականություն

Անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որում անդրադարձ է արված հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերին։

ՌԴ ԱԳՆ-ից նշել է, որ լրջորեն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ:

«Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։

Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ