fbpx
Կառավարություն

Վարչապետը խոսել է Ռուսաստանի առաջարկների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիրների այն քննադատությանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով Հայաստանի արձանագրումները, դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են:

«Եթե ես այս գնահատականը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս առաջ, այսօր դա չեմ կարող ընդունել և ընկալել, որովհետև կարծում եմ, որ ՌԴ նախագահի՝ «Վալդայ» ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր էր ու էական, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք, արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է:

Խոսակցությունը նրա մասին էր, թե Հայաստանի Կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ առաջարկների վերաբերյալ, և այդ առաջարկի էությունը, ինչպես հետագայում բացահայտվեց, հետևյալն էր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ վիճակով հետաձգել: Այդ ժամանակ, երբ այս հարցադրումն արվեց ռուսական առաջարկների վերաբերյալ, Կառավարությունը շատ արագ արձագանքեց, բայց և՛ ընդդիմության դաշտում, և՛ ԼՂ-ում եղան դրսևորումներ, հայտարարություններ, որոնք Կառավարությունից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները:

Կառավարությունը դեռևս 2021 թվականի հունվարից ընդունել է այդ պայմանավորվածությունը, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եթե մեր Կառավարության դիրքորոշումը խուսափողական է, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ