fbpx
Հասարակություն
22:52 13/11/2019

ՌԴ Արմավիրի քաղդումայի պատգամավորը սև գույնով ներկել է Նժդեհի հուշատախտակը

ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Ըստ Վինոգրադովի՝ նոյեմբերի 11-ին սպառվել է ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները պետք է ապամոնտաժեին հուշատախտակը, սակայն չեն արել դա, և պատգամավորը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել»: Այս մասին նա ասել է Красная Весна լրատվական գործակալության հետ զրույցում:

«Պատգամավոր Վինոգրադովը չի հաշտվել առկա վիճակի հետ և արտահայտել է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ