РИА Новости գործակալությունը, հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին, հայտնում է, որ Ռուսաստանը ավիահաղորդակցությունը բացում է Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրահանգ է ստորագրել, համաձայն որի` շաբաթական երկու անգամ Մոսկվայից կիրականացվեն թռիչքներ դեպի Բելգրադ, Կայո-Կոկո և Սանտա-Կլարու (Կուբա) ուղղություններով: Բացի այդ, նոյեմբերի 1-ից հնարավորություն կլինի թռչել Ճապոնիա. Մոսկվայից Տոկիո նախատեսված է իրականացնել շաբաթական 2 թռիչք, իսկ Վլադիվոստոկից Տոկիո՝ 1 թռիչք:
Մարտի վերջից կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանը դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը: Բացառություն էին կազմում արտահանման, բեռնափոխադրող, փոստային, սանիտարական, հումանիտար և մի շարք այլ թռիչքները:
Գործակալությունը հաղորդում է, որ հունիսին միջազգային թռիչքների ուղևորների թիվը կազմել է ընդամենը 40.300 մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի 0.7%-ն է կազմում:
