fbpx
Առողջապահություն

ՌԴ-ից ժամանած բժիշկներից երկուսն իրենց առաքելությունը կիրականացնեն Արտաշատի ԲԿ-ում

Արտաշատի ԲԿ-ն Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված հաջորդականության, առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկների առաջին խումբն արդեն անցել է աշխատանքի: Նրանցից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկին իրենց առաքելությունը կիրականացնեն Արտաշատի ԲԿ-ում:

«Բժիշկներն այսօր ժամանել են մեր կենտրոն, նրանց դիմավորել և բարի գալուստ է մաղթել տնօրեն Հայկ Համբարձումյանը, ինչպես նաև իր շնորհակալությունը հայտնել ռուսաստանցի գործընկերներին՝ այս դժվարին օրերին մեզ հետ լինելու և մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1475995375919482&id=995630390622652

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ