fbpx
Աշխարհ

ՌԴ դեսպանատնից այցելել են Փհենյանում կալանված ռուսական նավի անձնակազմին

Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներն այցելել են հուլիսի 17-ի գիշերը ձերբակալված ռուսական նավի անձնակազմին: Դեսպանատունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ անձնակազմի բոլոր անդամներն առողջ են, իրավիճակը հարթելու միջոցներ են ձեռնարկվում:

Հյուսիսային Կորեայի սահմանապահները ռուսական նավ են բարձրացել հուլիսի 17-ի գիշերը: Սահմանապահներն անջատել են նավի կապի միջոցները և այն տարել հյուսիսկորեական նավահանգիստ:

Նավի վրա 15 ռուսաստանցի է եղել ու հարավկորեացի երկու մասնագետ: Խեցգետինների որսի համար նավն ուղևորվում էր Ճապոնական ծով: Ռուսական նավը գտնվել է Հյուսիսային Կորեայի սահմանից մոտավորապես 55 մղոն հեռավորության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ