fbpx
Աշխարհ

ՌԴ-ի հետ բարդ իրավիճակում ենք․ Զելենսկի

Ռուսաստանի հետ մենք շատ բարդ իրավիճակում ենք: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ Տալլինում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Անկեղծ ասած՝ ՌԴ-ի հետ երկխոսությունը սկսվելու է չորս ղեկավարների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա. Ֆինլանդիա) «նորմանդական հանդիպմանը»,-ասել է նա։

Զելենսկին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցին:

«Մենք նշեցինք, որ տարին ավարտվում է, ու մեզ անհրաժեշտ է պայմանավորվել գազի նոր երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման շուրջ: Մեզ համար դա գերակայություն է: Դա անհրաժեշտ է նաև ամբողջ Եվրոպայի էներգաանվտանգության համար»,-ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը տեղի է ունենալու Փարիզում դեկտեմբերի 9-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ