fbpx
Առողջապահություն

ՌԴ-ում մեկ օրում 1 123 մարդ է մահացել կորոնավիրուսից

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 1 123-ով՝ մեկ օր առաջվա 1 106-ի դիմյաց, դա նոր առավելագույնն Է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 233 898 հիվանդ, հոկտեմբերի 27-ին հաղորդել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 36 528-ով: Ըստ որում արդեն երկու շաբաթ օրական քովիդ են հայտնաբերում ավելի քան 30 հազար մարդու մոտ: Վարակվածների ընդհանուր քանակն ավելացել Է մինչեւ 8 352 601:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ