Աշխարհ
20:50 14/05/2020

ՌԴ Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան բուժվել է կորոնավիրուսից

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան ասաց, որ վերականգնվել է COVID-19- ից և գնացել աշխատանքի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լյուբիմովան հաղորդել է, որ հիվանդությունը մեղմ է եղել։ Նա երեք շաբաթ տնային բուժում է ստացել:

Հիշեցնենք, որ Լյուբիմովայի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր  մայիսի սկզբին: Նախարարի  մամուլի քարտուղար Աննա Ուսաչևան հայտնել էր, որ նախարարը չի հոսպիտալացվել: Լյուբիմովան շարունակել է աշխատել հեռավար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ