fbpx
Աշխարհ

ՌԴ-ն ցանկանում է տիեզերք հանել Թուրքիայի քաղաքացիների

Ռուսաստանի Դաշնության Roscosmos տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ծրագրվում է որոշ երկրների քաղաքացիների, այդ թվում Թուրքիայի քաղաքացիների տիեզերք տանել: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։

Ռոգոզինը հայտնել է, որ Roscosmos կորպորացիան բանակցում է Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ:

Նա նշել է, որ այս թեմայի շուրջ առաջարկներ են ստացել տարբեր երկրներից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիներին տիեզերք տանելու վերաբերյալ առաջին անգամ առաջարկ եղել էր Մոսկվայում կայացած MAKS-2019 միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ռուսաստանի այդ առաջարկին Էրդողանը դրական էր արձագանքել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ