ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում վիզային պայքարի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նա Վաշինգտոնին հիշեցրել է, որ Մոսկվան կարող է պատասխան վիզային միջոցներ կիրառել, թեև չի ցանկանում անել դա:
Ռյաբկովի խոսքով՝ այս պահին վիզային պատերազմն ընթացքի մեջ է, և այն Միացյալ Նահանգներն է սկսել։ Ռուսաստանցի դիվանագետները չեն կարողանում վիզա ստանալ կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ԱՄՆ գործուղման մեկնելու համար:
«Մենք ամերիկացիներին առաջարկում ենք պայմանավորվել, այլ ոչ թե շարժվել «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով»,-մանրամասնել է նա:
ՌԴ փոխարտգործնախարարը խոստացել է, որ Ռուսաստանը կմտածի համարժեք պատասխանի մասին, եթե ամերիկյան կողմը վերանայումներ չանի: