fbpx
Զինված Ուժեր
14:27 24/10/2019

ՌԴ-ն Հայաստանին բողոքի նոտա չի հղելու․ TACC-ը հերքում է

Զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ Ռուսաստանի կողմից Հայաստանին բողոքի նոտա հղելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին մոտ աղբյուրի:

«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ ռուսաստանյան РИА Новости լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին՝ ռուսաստանյան ORSIS զինագործական ընկերության մասնակցությամբ տենդերի չեղարկման կապակցությամբ:

Ըստ գործակալության՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևը հոկտեմբերի 22-ին ստորագրել է այն, և այն դիվանագիտական խողովակով հղվելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրանքով՝ կարգավորել ORSIS ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:

Հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը Промтехнологии ընկերությունների խմբի անդամ է: Այս օգոստոսին հայտնի դարձավ, որ ORSIS-ը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման տենդերը առանց հիմնավորման չեղարկելու համար:

Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել էր, որ ռուսաստանյան ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ