fbpx
Աշխարհ
23:00 11/12/2019

Սիրիայում ինքնակառավարում չի լինի․ ՌԴ-ն, Իրանը ու Թուրքիան մերժել են նախաձեռնությունը

Սիրիական բանակը Թաբկա քաղաքում է, շարժվում է հյուսիս

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, մերժել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը։ Այս մասին նշվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ամփոփիչ հայտարարությունում, որն արվել է Նուր Սուլթանում Սիրիայի վերաբերյալ հանդիպման արդյունքների հիման վրա։

«Մերժել ենք նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը՝ ներառյալ ինքնակառավարման ապօրինի նախաձեռնությունները ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով և վճռականություն ենք հայտնել դիմակայելու անջատողական պլաններին՝ ուղղված Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խափանմանը, և ինչն սպառնում է հարևան երկրների ազգային անվտանգությանը»,-ասված է հայտարարության մեջ։

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները դատապարտել են նաև Իսրայելի գրոհները Սիրիայում՝ այն գնահատելով որպես սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը։

ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան դատապարտել են Սիրիայում նավթի վաճառքից ստացվող եկամուտների ապօրինի յուրացումը։

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները Իդլիբի նահանգի խաղաղ բնակչության պաշտպանության կոնկրետ միջոցներ կձեռնարկեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ