fbpx
Աշխարհ

ՌԴ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը հայտնել է, որ Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով, այնտեղ լարվածությունը դեռևս չի նվազում ՝ չնայած ձեռնարկվող քայլերին:

«Կարող եմ նշել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին շրջանում հաճախակի դարձած զինված միջադեպերով: Հատկապես տագնապ է առաջացնում այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմերից մարդկային զոհերով», -ասել է նա:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը նշել է, որ չնայած ձեռնարկվող բոլոր քայլերին, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում։

«Այս առումով մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել իրավիճակը վատթարացնող հետագա գործողություններից»,- հավելել է դիվանագետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ