Աշխարհ

ՌԴ-ն վճարել է նախկին ԽՍՀՄ պետությունների պարտքերը․ Պուտին

Լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը՝ Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնելու վճարել նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների պարտքերն արտասահմանում ակտիվների դիմաց, բայց ոչ բոլոր պետություններն են դրանք փոխանցել ՌԴ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ։

Նա մեկնաբանել է երկրի մայր օրենքում դրույթի ամրագրման առաջարկը, ըստ որի՝ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության իրավահաջորդն է:

Պուտինի խոսքով՝ միայն Ուկրաինայի համար Ռուսաստանը 16 մլրդ պարտք է վճարել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Նշվում է, որ աշխատանքային խմբի ներկայացուցիչներն առաջարկել են Սահմանադրությունում նշել վճարված պարտքերի գումարները, սակայն Ռուսաստանի ղեկավարն այդ առաջարկին դեմ է հանդես եկել:

«Դա արձանագրելու կարիք չկա»,-նշել է Պուտինը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ