fbpx
Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով

Ինչպես հաղորդում է tass.ru-ն, Պեսկովն հաստատել է, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել և սկսել է բուժման կուրսը։ «Այո, ես վարակվել եմ և բուժվում եմ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք,որ Պեսկովի մոտ կորոնավիրուսի կասկածի մասին հայտնել էր «Տելեգրամ»-ի «Նեզիգար» ալիքը։

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։ 

Միշուստինը ապրիլի 30-ից գտնվում է բժիշկների հսկողության տակ, և բժիշկները նշում են, որ նրա առողջական վիճակում դրական փոփոխություններ են նկատվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ