Հասարակություն

Թուրքիային ուղիղ և անուղղակի սանձողը ՆԱՏՕ-ն է, ոչ երբեք ՌԴ-ն․ Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է, որ Թուրքիային ուղիղ և անուղղակի սանձողը ՆԱՏՕ-ն է, ոչ երբեք ՌԴ-ն:

«ՌԴ-ն հիմա թիրախն է: Նրան ուզում են ներքաշեն կրակի մեջ: Նրան կներքաշեն, թե ոչ, դա հենց ՌԴ-ն կորոշի, բայց միանշանակ է, որ ոչ մի խնդրագիր ու պաղատագիր չի օգնելու այդ հարցում նրանց ներկայությունը ապահովել մեր առաջնագծում: Նման հարցում կարա օգնի այն, որ ամբողջությամբ տրվենք ՌԴ-ին, և այդ դեպքում է կասկածելի է՝ կգան, կկանգնեն դաշնագրի հանգույն, թե ոչ:

Հիմա մեր դիվանագիտությունը, կներեք, բայց ու՞մ հետ է գործ բռնել ու ցանկանում հասնել հրադադարի: Մեկ անգամ փորձեցինք և ի՞նչ տեսանք արդյունքում: F-16-երի կրկին սկսեցին աշխատել, որը նշանակալի զենք է թշնամու ձեռքերումայս պատերազմի մեջ: Դրա ժամանակավոր չօգտագործելը ակնարկ էր, որը այդքան էլ լավ չըմբռնեց մեր դիվանագիտական թևը:

Այս հարցում մեզ բացահայտ շահագրգիռ կողմ ՆԱՏՕ-յից Ֆրանսիան ու Հունաստանն են, բայց ամենամեծ ազդեցությունը չունեն այդ դաշիքնում: Բոլորս գիտենք, թե ով ունի ամենաէական ազդեցությունը Հյուսիսատլանտյան դաշինքում, և բոլորս գիտենք, նու, չէ, ոչ բոլորս, բայց կարևոր մարդիկ կան, որ գիտեն, թե ովքեր և ինչպես կարող են ազդել այս ամենի վրա: Սա պրոռուսական ուժերը սխալ հասկանալով՝ ընկալում են որպես հակառուսականությոյն կամ թուրքական ենթագծեր, ինչը մեծ խաղից դուրս է մղում մեր դիվանագիտական կորպուսը, որը կարա օգտվի ներքին քաղաքական տարբեր կարևոր ազդեցությունները ճշգրիտ օգտագործումից:

Ես այսօրվա արտախորհրդարանական հանդիպման մասնակիցների անունները կարդալուց հետո հասկացա, որ ինքնիշխանությունը հրապարակային պահլու նպատակով հանդիպում է տեղի ունեցել, որտեղ չկան որևէ ազդեցություն ունեցող մարդիկ կամ ուժեր, որ բալանսի կարող են բերել վերընշածս ազդեցություններն ու ներազդեցությունները, իսկ դա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ մնացել ենք նախկին ուղեծրի առաջ:

Ցավում եմ, որ այսօր սրա մասին մտածելու տեղիք տվեց Նիկոլը, բայց հավատում եմ, որ որևէ կերպ բիթի կընկնի իր գործողություններում և ոչ միայն հրապարակային ճառերում, որոնք ինձ վստահություն են ներշնչում, և որպես պետության պատասխանատու գործնականում էլ ինքնիշխան, անվախ ու անփորձանք կվարվի:
Մենք ենք հաղթելու, չեմ կասկածում: Մեծ ջանքերով, ցավի միջով, կորցնելով ու ձեռք բեւելով, բայց հաղթելու ենք և՛ առաջնագծում, և՛ թիկունքում, և՛ դիվանագտությունում»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ