fbpx
Աշխարհ

ՌԴ-ն պատրաստ է օգնել ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու հարցում։

Նա հայտնել է, որ ռուսական թեստերն արդեն իսկ փոխանցվել են ԱՊՀ պետություններին և ՌԴ-ն աշխատելու է ապահովել նաև COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարումը։

«Կորոնավիրուսը, ցավոք, դեռ չի նահանջում։ Մեր մասնագիտացված կառույցները համատեղ աշխատանք են տանում հիվանդության տարածումը դադարեցնելու ուղղությամբ։ Եվս մեկ անգամ կցանկանայի հաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը ԱՊՀ-ի իր դաշնակիցներին օգնելու և մեր ունեցած ձեռքբերումներով կիսվելու հարցում», – հայտարարել է Միշուստինը։

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ