Աշխարհ

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6065 նոր դեպք

Ռուսաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ վերջին մեկ օրվում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6065 նոր դեպք:

COVID-19 գրանցվել է Ռուսաստանի 84 շրջանում: Ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Մոսկվայում (825), հետո Սանկտ Պետերբուրգում(212) և Ռոստովի շրջանում(180):

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից լիարժեք ապաքինվել է 5255 մարդ, մահացել՝ 144 պացիենտ:

Մինչ օրս երկրում արձանագրվել է վարակման 1 097 251 դեպք: Նույն ժամանակահատվածում մահացել է 19 339 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 906 462 է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ