fbpx
Զինված Ուժեր

ՌԴ պաշտպանության նախարարը աշխատանքային այցով Հայաստանում է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան:

Նախարարի այցը սկսվել է Գյումրիից: Նախարարն այստեղ կլինի ռուսական 102-րդ բազայում, կայցելի թանգարան և ուղղափառ եկեղեցի, կհանդիպի պատանի բանակայինների հետ: Սերգեյ Շոյգուն այնուհետև այցը կշարունակի Երևանում:

Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպում տեղի կունենա նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ