Արցախ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողությունների սկսվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ գրված է.

«Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում շարունակում է առաջադրանքների կատարումը: Ռուս խաղաղապահները 23 դիտակետում իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ իրականացնում են շուրջօրյա մշտադիտարկում: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք՝ Հադրութի շրջանում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ