Քաղաքականություն
13:16 13/10/2020

ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն կունենա ԼՂ-ում իրավիճակի կայունացման հարցում․ TASS

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվ մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացման գործում։

Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին ՌԴ ՊՆ-ից հայտնել են լրագրողներին։

Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ հարցով տարբեր երկրների իր գործընկերների հետ բանակցություններ է վարել։

Ռազմական կառույցից նշել են, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը ԼՂ-ում ռազմագործողությունների դադարեցումն ու հակամարտող կողմերի բանակցային գործընթացին անցումն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ