Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները որսացել են ութ անօդաչու թռչող սարք, որոնցով Կիևը նախատեսում էր գրոհել Մոսկվայի թիրախները։
«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի օբյեկտների վրա: Հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք: Խոցվել են հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ երեք անօդաչու թռչող սարք ճնշվել է, կորցրել կառավարումը և շեղվել նախատեսված թիրախներից։ Եվս հինգ անօդաչու թռչող սարք Մոսկվայի մարզում խոցվել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և հրազենային համակարգով։
