Աշխարհ

ՌԴ քաղաքացին Բաքվում 10 տարվա ազատազրկման դատապարտվեց

Հուլիսի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցավ ՌԴ քաղաքացի, հայազգի Էդուարդ Դուբակովի գործով դատական նիստը, որը մեղադրվում էր հայկական կողմի վարձկան լինելու մեջ։

Դուբակովը հանդես է եկել վերջին խոսքով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր Դուբակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման և պատիժը կրել ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո կարտաքսվի Ադրբեջանից։

Դուբակովը վերջին խոսքի մեջ նշել է, որ Ղարաբաղում է եղել Ադրբեջանի իշխանությունների հանձնարարությամբ։ Նա նաև նշել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցությանը ներգրավվել է 2018 թվականից Բելառուսում և այցելել է Ղարաբաղ նրանց հանձնարարությամբ։ Նրա խոսքով՝ 2021 թվականին իրեն կանչել են Բաքու՝ վճարելու համար, բայց ձերբակալել են։

Այս մասին տեղեկանում ենք Trend գործակալությունից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ