Աշխարհ
03:00 02/05/2020

ՌԴ քաղաքաշինության նախարարը վարակվել է կորոնավիրուսով․ ТАСС

Ռուսաստանի քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքաշինության նախարար Յակուշևն ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։

«Բուժում կստանամ բժիշկների հսկողության ներքո քաղաքային հիվանդանոցներից մեկում: Մնում եմ կապի մեջ»,-ասել է քաղաքաշինության նախարար Յակուշևը։

Նշենք, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Յակուշևի և Վոլկովի ախտորոշումը հաստատվել է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում:

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր իր կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին:

Աղբյուրը՝ ТАСС.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ