Աշխարհ
23:00 30/06/2020

ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45 տոկոսը

Vesti.ru-ն հայտնում է, որ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը 5 օրերի ընթացքում մասնակցել է ընտրողների 45 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել է գրեթե 50 միլիոն մարդ: Նրանցից ավելի քան 1 միլիոն 62 հազարը քվեարկել է էլեկտրոնային տարբերակով:

Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն է:

Նշենք, որ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ քվեարկությունը տևում է 1 շաբաթ։ Երկրի իշխանությունները նման քայլի են գնացել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ