ТАСС-ի հաղորդմամբ՝ ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր շտամ՝ սիբիրյան և հյուսիսարևմտյան: Երկրում արձանագրվում են նաև բրիտանական և հարավաֆրիկյան շտամներով հիվանդացության դեպքեր։
«Մենք առանձնացրել ենք բրիտանական շտամի 192 նոր դեպք,հարավաֆրիկյանի՝ 21 դեպք: Բայց մենք ունենք շտամներ, որոնք հատուկ չեն ոչ մի նկարագրված շտամի, մենք տեսնում ենք սիբրիյան և հյուիսարևմտյան շտամերի ձևավորում»,- նշել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: