fbpx
Աշխարհ

Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հավանական հրադադարի վերաբերյալ հույսերն ավելացել են․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հավանական հրադադարի վերաբերյալ հույսերն ավելացել են: Այս մասին հայտնել է Ermenihaber»-ը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրախ է կրկին հանդիպել Կուլեբայի հետ Անթալիայում տեղի ունեցած հանդիպումից հետո։

«Այս անգամ ես ցանկանում էի գալ Լվով և մեր աջակցությունն ու համերաշխությունը ցույց տալ ձեզ և ուկրաինացի ժողովրդին»։

Չավուշօղլուն նշել է, որ այս պատերազմը, արյունահեղությունը պետք է շուտ դադարեցնել և Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ տարբեր մակարդակներում։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Ուկրաինան առաջարկ է արել «Հավաքական անվտանգության պայմանագրի» վերաբերյալ:

Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր համաձայնագրի անվտանգության երաշխավորներից մեկը, իսկ Ռուսաստանն էլ դրա դեմ որևէ առարկություն չի ներկայացրել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ