fbpx
Աշխարհ

ՌԴ-ում 6 լրատվամիջոց մեղադրվում է նախընտրական լռության օրը խախտելու մեջ

Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրացիների միջամտության հարցով Պետական դումայի ստեղծած հանձնաժողովը երեկ հայտարարել է, որ վեց լրատվամիջոց՝ «Ազատություն» ռադիոկայանը, Current Time հեռուստատեսությունը, «Ամերիկայի ձայն»-ը, BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդուզա»-ն և «ՄԲԽ Մեդիան», խախտել են Դաշնության օրենքները:

Ըստ Դումայի հանձնաժողովի՝ նշված լրատվամիջոցները սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ընտրությունների նախօրեին չեն պահպանել «լռության» օրվա» պահանջները:

Ռուսաստանում ընտրություններին նախորդող «լռության օրվա» ընթացքում արգելվում է ցանկացած տեսակի նախընտրական քարոզ: Օրենքի խախտում է նաև մինչև ընտրատեղամասերի փակումն ընտրությունների արդյունքներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը:

Պետական դուման մտադիր է դիմել Ռուսաստանի հաղորդակցության ոլորտը վերահսկող մարմնին՝ «Ռոսկոմնադզոր»-ին և Գլխավոր դատախազությանը՝ հանձնաժողովի կազմած զեկույցի հիման վրա եզրակացության հանգելու և որոշումներ ընդունելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ