Աշխարհ
23:00 20/12/2019

ՌԴ-ում անհանգստացած են Թուրքիա-Լիբիա համագործակցությամբ

Լիբիա թուրքական զորքեր մտցնելու հնարավորությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:

Նա այդ կերպ է մեկնաբանել Տրիպոլիին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ նախքան ներլիբիական հակամարտության կարգանվորումը, դրսից ռազմական միջամտությունը միայն կբարդացնի երկրի իրադրությունը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Տրիպոլիի կառավարությանը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, աջակցելու մասին և մյուս խմբակցության ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարին համարել է ապօրին ղեկավա»:

Մինչդեռ Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, Ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի և Սիրտ քաղաքները լքելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ