Ռուսաստանում ձերբակալվել է տեղի Էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխոնովը։
Այս մասին հայտնում է Kommersant-ը։
Նշվում է, որ Տիխոնովը մեղադրվում է առնվազն 603 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ։ Մեղադրվողների շարքում է նաև պաշտոնյայի խորհրդականը։
Ըստ աղբյուրի՝ Տիխոնովի փաստաբանները նշում են, որ փոխնախարարն անմեղ է։
Նշվում է նաև, որ Տիխոնովը կալանքի տակ է վերցրել 2 ամսով։ Ընթանում է նախաքննություն։